Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում

Նիկոլ Փաշինյան. Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում
05.10.2020 | 12:33

Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Բիլդին» հարցազրույցում:

«Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից», - նշել է վարչապետը։


«Բիլդի» հարցին՝ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ, Փաշինյանը պատասխանել է. «Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկացի գործընկերների հետ, որովհետև ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ»: Հարցին՝ կարո՞ղ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցել, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ, որ նման լիդերների ձայնը՝ ճշմարտությունից բխող, կարող է մեծ ազդեցություն ունենալ իրականության վրա: Գիտեք, ես կարող եմ ասել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ հստակ արձանագրել է, որ Ադրբեջանն է եղել հարձակման հեղինակը։ Նա շատ հստակ արձանագրել է, որ Թուրքիան է քաջալերել Ադրբեջանի հարձակումն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի։ Նա շատ հստակ արձանագրել է, որ կան Սիրիայից վարձված վարձկաններ, որոնք Թուրքիայի կողմից տեղափոխվել են հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու: Ըստ էության, նույնը շատ հստակ՝ վարձկանների և նաև Թուրքիայի գործունեության մասով արձանագրել է Ռուսաստանը, թեկուզ ոչ այդպես շատ ուղիղ և միանշանակ։ Եվ, ըստ էության, վարձկանների մասով արձանագրում արել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը: Սա շատ կարևոր է»: Վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է հստակ դիրքորոշում և Գերմանիան պետք է «գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում»:


«Եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում», - ասել է Հայաստանի վարչապետը: Հնարավոր համարո՞ւմ է Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով»:

Դիտվել է՝ 4298

Մեկնաբանություններ